Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի պաշտոնական նիստը: «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռիգա է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մեկնարկել էր մայիսի 21-ին: Ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակից երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին դիմավորել և ողջունել էր Լատվիայի նախագահը՝ Անդրիս Բերզինշը:

 

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում են ԵՄ-ի 28 երկրների ղեկավարները և գործընկերության ծրագրի մասնակից վեց պետությունների ներկայացուցիչները: Միջոցառումը նախագահում է է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ԵՄ-ի ինստիտուտներից կլինեն նաև, մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը և առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալսթրյոմը:

 

Գործընկեր վեց երկրի թվում Հայաստանը ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինան՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովան՝ հանրապետության ղեկավար Նիկոլայ Տիմոֆտին: Բելառուսը կներկայացնի հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Ադրբեջանը՝ նախագահական վարչակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Փորձագիտական շրջանակները նշում են, որ գագաթնաժողովում, հնարավոր է, ազդարարվի ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին:

 

Տեսանյութը՝ այստեղ: