ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» հայտարարագիրը ողջ օրվա ընթացքում հրաժարվել է ստորագրել Ադրբեջանը: Այս մասին այսօր Ռիգայում լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Պատասխանելով խնդրահարույց պահերի վերաբերյալ հարցին՝ նա ասել է. «Թվում է, թե այդ խնդիրներն Ադրբեջանի հետ են կապված: Համենայն դեպս, դա այդպես էր ողջ օրվա ընթացքում»:

 

Նա նաև նշել է, որ չգիտի, թե արդյոք արդեն իսկ ընդունվա՞ծ է փաստաթուղթը. «Ես չգիտեմ, թե արդյոք այս պահին հռչակագիրը ստորագրված է»,- ասել է Շուլցը:

 

Մինչդեռ, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը, որ փաստաթուղթն արդեն հաստատվել է: