Ռիգայում անցկացվող ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների գագաթաժողովի հռչակագիրը պատրաստ է և ընդունված, հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում:

 

Պատասխանելով հարցին՝ մնացե՞լ է արդյոք «Ղրիմի անեքսիայի» մասին ձևակերպումը, նախագահը պատասխանել է. «Իհարկե, առանց դրա հռչակագիրը չէր ընդունվի»:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանը և Բելառուսը չեն ստորագրի փաստաթուղթը, եթե նման ձևակերպումը պահպանվի: Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Ռիգայում տվյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ խորհրդակցություններ են անցկացվել:

 

Աղբյուրը հայտնել է, որ հռչակագրի տեքստում, որպես փոխզիջում, նշվում է, որ Հայաստանն ու Բելառուսը դեմ են քվեարկել նման ձևակերպմանը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում: