ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Պարբերականի տվյալներով՝ Արքայակա ակումբի ղեկավարությունը ծրագրում է ձեռք բերել Իբրային՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար:
Այս մրցաշրջանում 33-ամյա շվեդ հարձակվողը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 36 խաղի և խփել 30 գոլ և երրորդ տարին անընդմեջ գրավել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: