Մադրիդի «Ռեալը» շարունակում է պայքարը «Լիվերպուլի» 27-ամյա հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու համար:
Ինքը՝ ֆուտբոլիստը, դեմ չէ մադրիդյան թիմ տեղափոխվելուն: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Սակայն «Լիվերպուլը» չի ցանկանում բաց թողնել Ուրուգվայի հավաքականի խաղացողին: Անցյալ ամռանը Սուարեսը «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ է մինչև 2018թ-ը:
Պայմանագրի կետերից մեկի համաձայն' ֆուտբոլիստի հրաժարագինը 92 մլն եվրո է: «Արքայական ակումբը», հավանաբար, պատրաստ կլինի վճարել այդքան գումար:
2013/14 մրցաշրջանում ուրուգվայցին Անգլիայի առաջնության 33 խաղում հեղինակել է 31 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում: