Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն՝ հղում անելով Футбол 1 հեռուստաալիքին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հնարավոր է կարիերան շարունակի Խարկովի «Մետալիստում»:
Նշենք, որ 27 ամյա ֆուտբոլիստն Ուկրաինայում հանդես է եկել «Մետալուրգում», որից հետո տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», ապա նաև «Կերկիրա», որի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է: