Մոտենում են ամառային երկար ու հաճելի հանգստյան օրերը: Որպեսզի ձեր հանգիստն է՛լ ավելի հետաքրքիր լինի, «Յուքոմ» ընկերությունը հաճելի ամառային անակնկալներ է պատրաստել իր բոլոր բաժանորդների համար:

 

Հունիսի 1-ից սկսած «Յուքոմի» հեռուստաալիքները կհամալրվեն մի շարք հետաքրքիր, բազմաբովանդակ և բարձր վարկանիշ վայելող հեռուստաալիքներով:

 

U!TV և Triple Play փաթեթների բաժանորդները այսուհետ հնարավորություն կունենան դիտել Al Jazeera, Bloomberg, Setanta Sport, Paramount, Viasat և մի շարք այլ ալիքներ բարձր HD և SD որակով:

 

Բացի այդ, որպեսզի այս ամառը լինի հիշարժան և անմոռանալի «Յուքոմը» պատրաստել է գայթակղիչ ամառային ակցիա: Բոլոր նրանք, ովքեր ամառվա ընթացքում մեկ տարով կբաժանորդագրվեն «Յուքոմի» U!Net կամ Triple Play փաթեթներին, կստանան անվճար WiFi ակտիվացում, կրկնապատկված ինտերնետ արագություն և ավելի շատ որակյալ հեռուստաալիքներ:

 

Այնպես որ՝ շտապեք հետաքրքիր անցկացնել ձեր ամառային օրերը: Միացեք «Յուքոմին» և ստացեք անմոռանալի ամառային տպավորություններ: