Այսօր Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում ավարտվել է Ադրբեջանի քաղաքացիներ Տարիել Մուստաֆաևի, Ռուսլան Մուստաֆաևի, Նամիգ Մամեդովի, Էլվին Ալիևի, Թուրալ Հասանովի և Ֆարիդ Մուրադովի քրեական գործով դատավարությունը, հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

 

 

Նրանք մեղադրվում էին Սիրիայի տարածքում մարտական գործողությունների մասնակցելու համար:

 

 

Դատարանի վճռի համաձայն' Ռուսլան Մուստաֆաևն ազատազրկվել է 14 տարով, իսկ մյուս մեղադրյալները' 13 տարի 6 ամիս ժամկետով:

 

 

Նշվում է, որ մեղադրյալները ձերբակալվել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից: