Այս տարվա մարտին Մինսկի պայմանագրերի ստորագրումից հետո Ուկրաինայի արևելքում ավելի քան 400 մարդ է զոհվել: Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը. փոխանցում է BBC-ն:
Ուրբաթ օրը գումարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված վերջին երկու օրում Ուկրաինայի արևելքում հակամարտության կտրուկ սրման հետ:
Ֆելտմանի տվյալներով՝ միայն անցյալ չորեքշաբթի Մարյինկայի շրջանում առնվազն 26 մարդ է զոհվել:
«Մենք չենք կարող թույլ տալ այդ սցենարը: Պետք է հասնենք հրադադարի պայմանների իրականացմանը»,- ընդգծել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի կարծիքով՝ բռնկված մարտերը հակասում են Մինսկում ստորագրված համաձայնագրերին: