Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն անդրադարձել է «Միկայի» ստեղծված իրավիճակին:

Նշենք, որ ակումբի մամուլի ծառայությունը երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ և մտադիր է հաջորդ մրցաշրջանում ելույթները շարունակել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում՝ իր մարզադպրոցի կադրերով:

«Նորից վատ լուր հայկական ակումբային ֆուտբոլից, այս անգամ «Միկան»... Մի ակումբ, որը երկար տարիներ իր կայուն ենթակառուցվածքներով շատ կարևոր դեր էր խաղում հայկական ակումբային ֆուտբոլում կարելի է ասել կազմալուծվում է։ Ըստ ակումբի ֆԲ կայքի՝ նրանք մտադիր են խաղալ առաջին լիգայում։ Շատ ափսոս, որ երբեմնի հզոր ակումբներից մեկը նման բախտի է արժանանաում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաչաջյանը: