Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը ծավալուն հարցազրույցի ընթացքում պատասխանել է Чемпионат.com-ի հարցերին:
«Հստակ ոչինչ չկա, միայն խոսակցություններ են: Սակայն ուրախ կլինեի Ռուսաստանում խաղալու համար: Ռուսաստանն ուժեղ առաջնություն ունի: Այնտեղ հայտնվելը հետաքրքիր կլիներ: Ուրախ եմ, որ ինձ Հայաստանի հավաքականն ուշադրություն դարձրեց: Նախ հանդես էի գալիս երիտասարդական թիմում, իսկ անցյալ տարի հրավեր ստացա ազգային ընտրանուց: Ինձ համար շատ հուզիչ պահ էր, երբ առաջին անգամ հայտնվեցի հավաքականում և ծանոթացա Բերեզովսկիի հետ: Նա ինձ միշտ իր խորհուրդներով օգնում է, սովորեցնում է դարպասապահի խորամանկություն: Ռոմանը մեր ավագն է և դա ապացուցում է յուրաքանչյուր օր:
Յուրա Մովսիսյանն ուժեղ հարվածի է տիրապետում: Նա դաշտում շատ արագ է որոշում կայացնում: Նա խորամանկ հարձակվող է: Յուրային նայելով' հստակ հասկանում ես Հայաստանի և Ռուսաստանի առաջնությունների միջև տարբերությունը: Դա տեխնիկական վարպետության բոլորովին այլ մակարդակ է: Մարզումներին նրան դիմակայելը շատ բարդ է:
Բուֆոնն իմ սիրելի դարպասապահների թվում է: Սակայն ամենաշատը հավանում եմ Վան դեր Սարին: Նա ինձ համար հիանալի օրինակ է: Ցանկանում եմ տիտղոս նվաճել և հաջողության հասնել հավաքականի հետ: Իսկ անհավանական երազանքներիցս է «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվելը. դա ինձ համար ամենաիրական հեքիաթը կլիներ»: