Այսօրվա համարում «Հրապարակ» օրաթերթը գրել էր այն մասին, որ Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների և համակարգի աշխատակիցների:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին փորձեց ճշտել՝ արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, վերջինս մեզ պատասխանեց. «Ոստիկանությունն անհեթեթությունները չի մեկնաբանում»:

 

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ նրանց տարել են բաժին և ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության և քննչական բաժիններում խռովություններ են՝ երկու համակարգերի միջև ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմա՞ծ է, թե՞ ոչ: Նա պահանջել է, որ իր հետ որևէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն և թույլտվություն հարցնեն իր ղեկավարից»: