Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով քաղաքացիական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը հայտարարել է, որ Կիևի նավթի պահեստում հրդեհի վերսկսումը սպառնում է պայթյուններով: Այս մասին հաղորդում է «Ուկրաինա 112»-ը:

 

 

«Ոչ ոք չի տուժել: Իրավիճակը լիովին վերահսկվում է: Պահեստի և ռազմական տարածքում կրակի տարածվելու սպառնալիք չկա: Դեռևս առկա է պայթյունի սպառնալիքը, սակայն հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կանխել այն», - ասել է Չեչյոտկինը:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևի նավթի պահեստում կրկին հրդեհ է բռնկվել: