Կիևի հեռուստաաշտարակի թունելում վառվում են մալուխները: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

Դեպքի վայրում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, սակայն չեն կարողանում մարել հրդեհը:

 

Հրդեհի հետևանքով դադարել է մի շարք մալուխային օպերատորների և արբանյակների հեռարձակումը. չեն հեռարձակվում «Ինտեր», Առաջին ազգային, ICTV,UBR, К1, К2, НТН, Гамма հեռուստաալիքները: «Ինտերում» չեն բացառում, որ հրդեհն ահաբեկչություն է:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 8-ին աշխարհազորայինները գրավել էին հեռուստաաշտարակը: