Կիևի նավթի պահեստում տեղի ունեցած հրդեհը մարվել է: Այս մասին հաղորդում է «Ուկրաինա112» հեռուստաալիքը:

 

Հրդեհի վայրում, որը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 8-ին, տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացվում:

 

Վթարի վայրում շուրջօրյա աշխատում է արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման շտաբը:

 

Ավելի վաղ, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել՝ Կիևի նավթի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով բնապահպանական աղետի սպառնալիքի հետ կապված: