Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարար Գիգլա Ագուլաշվիլին հայտարարել է, որ փորձագետները վաղուց զգուշացրել են հորդառատ անձրևի դեպքում սողանքի հնարավոր հետևանքների մասին, և չի բացառել այն, որ ավերիչ ջրհեղեղը Թբիլիսիում կարող է կրկնվել. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հունիսի 14-ին հորդառատ անձրևների հետևանքով Թբիլիսիում հեղեղվել էին կենդանաբանական այգին, շների ապաստարանը, բնակելի շենքեր, քաղաքի կենտրոնական փողոցները, վնասվել են ենթակառուցվածքները: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, 36 մարդ ստացել է վնասվածքներ: ՆԳՆ-ի տվյալներով՝ անհայտ կորած է համարվում 24 մարդ:
Նախարարի խոսքով՝ կիրակի երեկոյան սպասվում են տեղումներ, սակայն ոչ այն ծավալով, ինչպես շաբաթ օրը: Իսկ երկուշաբթի օրվանից ավելի շատ տեղումներ են սպասվում: Չի բացառվում, որ նույն հեղեղումները կկրկնվեն, սակայն շանսերը քիչ են:
Աագուլաշվիլին անվտանգության նկատառումներով առաջարկել է դադարեցնել որոնողական աշխատանքները և վերսկսել երկուշաբթի առավոտյան: