Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են լայն թափով եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը բերում է լուրջ հաջողությունների: Այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ 89-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ, որը կրում է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Տեւական խաղաղության խթանո ւմը տարածաշրջանում» խորագիրը: «Արմենպրես»-ի փոխանցամբ, Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է լինել նման կարեւոր միջոցառում հյուրընկալող երկիր: «Ի թիվս բամաթիվ հարցերի քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունների եւ փակ սահմանի հարցը, որպես տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված խոչընդոտ: ԼՂ հակամարտության հարցը նույնպես լինելու է օրակարգային հարց եւ կարեւորովելու է հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ միջնորդությունն ու նրա հետագա դերակատարման ահրաժեշտությունը»,-նշեց Նահապետյանը:
Խորհրդաժողովի անցկացումը կարեւոր է հատկապես հաշվի առնելով աշխարհագրական մարտահրավերներն ու տարածաշրջանային կայուն խնդիրները: «ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ առաքելությունների, բարեվարքության ամրապնդման եւ այլ ծրագրերը շատ կարեւոր են եւ մեր մասնակցությամբ մեր ավանդն ենք բերում Հյուսիսատլանտյան համայնքի երկրների հետ համատեղ արժեքների ամրապնդմանը, համամարդկային արժեքներին համահունչ կայուն եւ անվտանգ միջավայրի պահպանմանը»,- ասաց Նահապետյանը:
ՆԱՏՕ-ի ԽՎ-ի փոխնախագահ Պաոլո Ալլին էլ շեշտեց, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել համաժողովի կայացման առնչությամբ: «Վստահ եմ, որ ունենալու ենք արդյունավետ քննարկում: Սա Հայաստանում երրորդ Ռոուզ-Ռոթ սեմինարն է, ինչը մեծ հաջողություն է: Վստահ ենք, որ սեմինարը շարունակում է ամրապնդել ժողովրդավարական կառավորումը տարբեր առաքելություն իրականացնելու շրջանակում: Սա վճռական հարթակ է քննարկումներ ապահովելու, սոցիալական քաղաքական հարցեր քննարկելու համար»,- ասաց Ալլին: