Հունիսի 20-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45SL909 պ/հ (վարորդ՝ Մ. Գ. ծնվ. 1941թ.) ավտոմեքենան և «Սուզուկի» մակնիշի ՕՕ888 պ/հ (վարորդ Կ. Գ., ծնվ. 1983թ.) մոտոցիկլետը. վերջինից առկա է վառելիքի արտահոսք:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Գ.-ը և Կ.Գ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները Մ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, ով ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս է գրվել բժշկական կենտրոնից, իսկ Կ.Գ.-ի վիճակը գնահտվել է միջին ծանրության:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: