ԱՄՆ-ի 2014 թվականի Ահաբեկչական երկրների վերաբերյալ զեկույցում ընդգծվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ալ Նուսրա» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների մարտիկների համար Թուրքիան հանդիսանում է աղբյուր և գլխավոր տարանցիկ երկիր:
Նշվում է, որ չնայած Թուրքիան հանդիսանում է ԻՊ-ի դեմ պայքարում Գլոբալ հանձնաժողովի անդամ, Լիբիայի նման Թուրքիան ևս որևէ խոչընդոտ չի ստեղծում ԻՊ-ին կամավոր կերպով միանալ ցանկացողների համար վիզայի հարցում:
Միջազգային ԶԼՄ-ները բազմիցս փաստեր են հայտնել այն մասին, որ Թուրքիան ԻՊ-ի մարտիկների համար հանդիսանում է ոչ միայն թիկունքային ապահովման երկիր, այլ նաև ահաբեկիչների պատրաստման և վարժեցման հանգրվան: