ԱՄՆ-ի պետքարտուղարության 2014 թվականի մարդկանց առեւտրի վերաբերյալ զեկույցում Ադրբեջանի անունը նշվել է մարդկանց առեւտրի զոհ դարձնող երկրների շարքում:
Ինչպես հաղորդում է AzVizion.az լրատվական կայքը, 4 խմբի բաժանված երկրների մասին զեկույցում Թուրքիան նշվել է երկրոդ խմբում: Այդ երկիրը ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է որպես աղբյուր եւ տարանցիկ երկիր' կանանց, երեխաների եւ տղամարդկանց մարմնավաճառության եւ ապօրինի աշխատանքային գործունեության հարկադրելու առումով:
Զեկույցում ասվում է, որ Թուրքիայում մարմնավաճառության ենթարկվածները հիմնականում Ադրբեջանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Վրաստանի, Բանգլադեշի, Մոլդովայի, Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ են:
Զեկույցում նաեւ նշվել է, որ թեեւ արտասահմանցի քաղաքացի կանանց տնային աշխատանքներ եւ երեխա խնամել է առաջարկվել, սակայն, երկիր հասնելուն պես նրանց ձեռքից վերցվում են փաստաթղթերը եւ հարկադրում մարմնավաճառության: Նշվում է, որ մարմնավաճառության մեջ ներքաշվում են նաեւ Թուրքիայի քաղաքացի կանայք: