Ղրիմում հունիսի 24-ին հարգել են այն հայերի, բուլղարների ու հույների հիշատակը, ովքեր 71 տարի առաջ տեղահանության զոհ են դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղահանման Էին ենթարկվել 20 ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր, հույներ, բուլղարներ, որոնց արտաքսումն սկսվել Է ուղիղ 71 տարի առաջ՝ 1944 թվականի հունիսի 24-ին: Մյուսներից ավելի տուժել են Ղրիմի թաթարները. թերակղզուց արտաքսվել Է ավելի քան 183 հազար մարդ:
Սիմֆերոպոլում տեղահանության զոհերի հուշահամալիրին ծաղիկներ դնելու են եկել շուրջ 200 ղրիմցիներ, այդ թվում՝ իշխանության եւ հասարակայնության ներկայացուցիչներ:
Իշխանությունների տվյալներով՝ ընդամենը տեղահանության տարիներին Ղրիմից արտաքսվել են շուրջ 40 հազար հայեր, բուլղարներ ու հույներ:
Ղրիմի փոխվարչապետ Ռուսլան Բալբեկի խոսքով՝ Ռուսաստանի դաշնային բյուջեից մինչեւ 2020 թվականը բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների սոցիալ-տնտեսական զարգացման համար հատկացվել Է ավելի քան 10 մլրդ ռուբլի: Ընդսմին բացառված չԷ, որ այդ գումարը կվերանայվի ու կավելացվի:
Բալբեկը նշել Է, որ ներկայում թերակղզում, ըստ տարբեր տվյալների, ապրում են 300-ից մինչեւ 400 հազար տեղահանված քաղաքացիներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Ամենաբազմամարդ խումբը Ղրիմի թաթարներն են: Նրա խոսքով՝ Ղրիմում ազգամիջյան հարաբերությունները խարսխված են եղբայրական հարաբերությունների, համախմբման ու միասնության վրա: