Այսօր Orange-ը հայտարարեց մարզային քաղաքների բնակիչների համար նախատեսված «Orange ԿինոTour» ամառային լայնածավալ ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում մարզային 10 քաղաքում կկազմակերպվեն անվճար կինոդիտումներ: Հունիսի 28-ից մինչև ամռան վերջին շաբաթը, ամեն կիրակի Orange-ը մարզային մեկ քաղաքի բնակիչներին միասին լավ ժամանակ անցկացնելու և մեծ էկրանին «Կորած-մոլորվածը Հայաստանում» ընտանեկան կինոկատագերգությունը դիտելու հնարավորություն կընձեռի: Մարզերի բնակիչներին կսպասեն բազմաթիվ անակնկալներ, մանկական մրցույթներ և նվերներ:

 

Ցուցադրությանը հաջորդող ողջ շաբաթվա ընթացքում այս քաղաքների և շրջակա գյուղերի բնակիչների համար հասանելի կլինեն ձայնային և ինտերնետ ծառայությունների հատուկ առաջարկներ: Արմավիր քաղաքի բնակիչներն առաջինը կօգտվեն անվճար կինոդիտումից:

 

«Կինոն Orange-ի կողմից հովանավորվող կարևոր ոլորտներից մեկն է: Այսօր մենք սկսում ենք «Orange ԿինոTour» ծրագիրը, որով նպատակ ունենք տոնական տրամադրություն պարգևել մարզային քաղաքների բնակիչներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով հաճելի երեկո անցկացնել իրենց հարազատների հետ և վայելել հայկական մի շատ սիրված կինոկատակերգություն: Հայաստանի 20 գյուղում երեխաների համար անցկացված նկարչության անվճար դասընթացներից հետո կազմակերպվող այս նախաձեռնությունը Հայաստանի մարզերի բնակչության նկատմամբ Orange-ի յուրահատուկ ուշադրության ևս մեկ վկայություն է»,- ասաց «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժիլիբտերը:

 

Արմավիր քաղաքից հետո «ԿինոTour»-ը կուղևորվի Արարատ, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան, Գորիս, Կապան, Գավառ և Իջևան քաղաքներ: