Ոստիկանությունն ինքը հայտարարել էր, որ պետք է լինի քննություն և քննության ընթացքում, ովքեր իրենց լիազորությունները գերազանցել են, պետք է օրենքով սահմանված կարգով պատժվեն: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

 

 

 

«Բոլոր նրանք, ովքեր իրենց լիազորությունների շրջանակներից դուրս եկած կլինեն՝ անկախ նրանից քաղաքացի է, ոստիկան է, պաշտոնյա է, թե ում բարեկամն է, պետք է պատժվեն: Ընդհանուր առմամբ, ոստիկանության վերջին օրերի գործողությունները դրական եմ գնահատում»,- ասաց Շարմազանովը: