Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է.

 

 23.40

Բաղրամյան պողոտայում քաղաքացիները լռել են, չեն երգում, հայտարարություններով հանդես չեն գալիս։ Ազատության հրապարակում սակավաթիվ քաղաքացիներ են։

 

 

23.30

Մաքսիմ Սարգսյանը հայտարարել է, որ նստացույցը Ազատության հրապարակում դադարեցնում են և նրանք վաղը հանդես կգան ասուլիսով:

 

 

23.00

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը Բաղրամյան պողոտայում ասաց, որ երկու կողմի որոշումներն էլ կատարյալ չեն և երկու կողմում էլ կա անորոշություն: Իշխանությունը գիտի, որ այսպես շարժումը կմարի և կարիք չկա ուժ կիրառելու:

 

 

«Բաղրամյան 26-ը վտանգներ չի զգում: Կոչ եմ անում իրար չմեղադրել, այստեղ դավաճաններ չկան, այլ կան տարբեր պատկերացումներ»,- ասում է պարոն Սաֆարյանը:

 

 

 

23.40

Ակտիվիստ Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ հայց է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի, որով բարձրացվել տեղի ունեցած իրավախախտումները:

 

22.35

Բաղրամյան պողոտայում բարձրախոսի մոտ ելույթ են ունենում հանրությանն անհայտ անձինք, ովքեր հիմնականում չեն ներկայանում և հարցազրույցներ չեն տալիս:

 

 

22.25

Բաղրամյան պողոտայում է նաև աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը, ով կիսում է այնտեղ հավաքված ժողովրդի կարծիքը:

 

 

21.50

Հայ Արիական Միաբանությունը և Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայրենասեր երիտասարդների համառությունն ու հաղթական առաջին քայլերը և առանց քաղաքական որևէ նկատառման, հայտնում իրենց աջակցությունն Ազատության հրապարակում շարունակվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին:

 

 

21.30

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին չթույլատրեցին բարձրախոսով ելույթ ունենալ:

 

 

21.20

Երգիչ Արսեն Գրիգորյանն այս պահին համերգ է կազմակերպել Ազատության հրապարակում:

 

 

21.05

«Ո´չ թալանին» նախաձեռնությունը շարունակում է պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման դեմ: Ցանկացած վայրկյանի կարող ենք դուրս գալ փողոց և նորից 7 օր, 7 գիշեր մնալ այնտեղ: Բայց անցած օրերն արդեն իրենց արդյունքը տվել են: Այս պահին իշխանությունները կես քայլ հետ են գնացել, կասեցման որոշում են կայացրել և ՀԵՑ-ում աուդիտ են անցկացնելու: Նրանք հրավիրել են ազատ տնտեսագետների, իրավաբանների, նախաձեռնության անդամներին` մասնակցելու աուդիտի գործընթացին»- այս մասին Ազատության հրապարակում ասաց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:

 

 

Ակտիվիստը խնդրեց մտահոգ քաղաքացիներին` իրավաբաններ, փորձագետներ, տնտեսագետներ, վերլուծել` նպատակահարմար է արդյոք ընդունել առաջարկը, թե` ոչ:

 

 

««Ո´չ թալանին» նախաձեռնությունը խնդրում է իրավաբաններին և տնտեսագետներին միանալ և քննարկել, վերլուծել տեղի ունեցածը, և ճնշումը փողոցում պահելով հասնել հաջողության, եթե մնանք միայն փողոցում կտանենք բախումների կամ կգնանք լճացման»- ասաց ակտիվիստը:

 

 

20.15

Վալերի Օսիպյանն արգելեց Բաղրամյան պողոտայում բարձրախոս տեղադրել:

 

 

20.00

«Չե´ղա´րկո´ւմ, չե´ղա´րկո´ւմ»,- բացականչում են Բաղրամյան պողոտայում և դհոլ- զուռնա հնչեցնում:

 

 

19.55

Ազատության հրապարակում ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ պետք չէ մեղադրել ո´չ Ազատության հրապարում, ո´չ էլ` Բաղրամյան պողոտայում գտնվողներին: Նա չբացառեց, որ «Ո´չ թալանին» նախաձեռնության կողմից ընտրված մասնագետը, հնարավոր է, մասնակցի աուդիտի ողջ ընթացքին:

 

 

19.40

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը պնդում է, որ իրեն թույլ չեն տալիս լքել պողոտան: Այդ մասին նա զրուցեց նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Խնդրեց ոստիկանությունից իրեն տրամադրել երկու ոստիկան, որոնք իրեն կուղեկցեն: Այնուհետև քաղաքացին հայտարարեց, որ հավաքվածները ծախված են, սակայն շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում: Վալերի Օսիպյանը քաղաքացուն խնդրեց հանգիստ գնալ, եթե խնդիրներ առաջանան, ոստիկանությունը կմիջամտի:

 

 

19.00

«Ոչ թալանին» նախաձեռնող խումբը այսօր ժամը 19.00-ին Կոմիտասի արձանի մոտ հրավիրում է հանրային քննարկման: Նախաձեռնության անդամները ավելի լայն ֆորմատով են շարունակելու պայքարը: Նրանք նախատեսում են կազմակերպել հանրային քննարկումներ և ձևավորել իրավաբանական ու տնտեսագիտական խմբեր: Չի դադարեցվելու փողոցային ամենօրյա պայքարը:

 

 

18.50

Բաղրամյան պողոտայում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ով հորդորեց վերադարձնել աղբամանները` հիշեցնելով, որ  «Սանիթեք» ընկերությունը բողոք է ներկայացրել ոստիկանություն, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ:

 

 

18.10

Բաղրամյան պողոտայում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 

 


17.36

Բաղրամյան պողոտայում երգ-երաժշությունը «վերականգնելու» փորձեր են արվում, սակայն պողոտան անհամեմատ սակավամարդ է:

 

 


15.56

Դիտարկմանը՝ իրենք գործարքի են գնացել իշխանությունների հետ, և պատճառը եղել է սդա և ոչ թե Բաղրամյան պողոտայի խմորումները, Վաղինակը ժպիտով է պատասխանում, հետո ավելացնում. «Մենք, ինչպես հայտարարել ենք, երբևիցե իրենց հետ դուրս չենք գալու կոնտակտի»:


15.50

«Ես հենց նոր Բաղրամյան պողոտայից եմ գալիս, ինձ նորմալ ընդունեցին, ես ազգի դավաճան չեմ, որ նորմալ չընդունեն»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասում է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: 


13.14

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բաղրամյան պողոտայում այս օրերին ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկման ցույցին և ֆեյսբուքյան իր էջում նշել է.

 

«Կոնկրետ ես ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։

 

Ցավոք, ֆիզիկապես էդտեղ չեմ, բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։ Համարեք, որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ...

 

Տա Աստված, որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ենթարկվելով տարբեր մարդկանց /խմբերի պրովոկացիաներին։

Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։ Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկի համար»:

Մանրամասն` այստեղ:

 

12.10

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ամբողջ ֆեյսբուքը քննադատությունա մեր հասցեին. Ախ երանի թե ամեն քննադատողդ գոնե մի ժամով փողոցում մեր կողքին եղած լիներ... Ես ձեր ցավը տանեմ չմտածեք...դուք եք ճիշտը ուրեմն ճամփեն բացա գնացեք տեսնենք ինչ եք անում»:


11.35

Բաղրամյան պողոտայից հեռանալու պայմանը մնում է երեք պահանջների կատարումը: Այս մասին ասացին ակտիվիստները։


11.30

 

Ազատության հրապարակում ցուցարարները սակավաթիվ են: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նրանք ասացին, որ անժամկետ նստացույց են հայտարարել և կոչ են անում բոլորին` միանալ իրենց:


11.10

Աղբամանները Բաղրամյանից տեղափոխելու փորձից «Սանիթեք» ընկերությունը հրաժարվեց: Նրանք հեռացան Բաղրամյան պողոտայից:


09.51

Վալերի Օսիպյանին մոտեցավ դերասան Հովհաննես Ազոյանը: Օսիպյանը բացատրեց աղբամանները հավաքելու որոշման հիմքերը. «Քաղաքացիներն ապօրինաբար վերցրել են մասնավոր ընկերության գույքը: Դրանք անհրաժեշտ է վերադարձնել»:


09.27

Բաղրամյան պողոտայում ոստիկանները փորձում են բարիկադները քանդել: Ոստիկանները պահանջում են չխոչընդոտել աղբամանները տեղափոխելու գործընթացին. ցուցարարները չեն համաձայնվում 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ոստիկանները հայտարարել էին, որ «Սանիտեկ» ընկերության աղբամանները հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ


08.54

Հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում:


8.25

Մի ցուցարար բողոքում է, ասելով, որ իրեն Ազատության հրապարակից տարել են ոստիկանություն, և բաց են թողել միայն առավոտյան: Նա վստահեցնում է, որ ոստիկանության բաժանմունքում դեռ 5 հոգի էլ կա


8.20

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Սանիտեկ» ընկերության աղբամանները հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ և աղբամանները, որոնք արդեն մի քանի օր շարունակ ծառայում են որպես բարիկադներ քաղաքացիների համար, ենթակա են առգրավման:

 

«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին չխոչընդոտել աղբամանների առգրավմանը», - հայտարարում են ոստիկանության ներկայացուցիչները:




09.51

Վալերի Օսիպյանին մոտեցավ դերասան Հովհաննես Ազոյանը: Օսիպյանը բացատրեց աղբամանները հավաքելու որոշման հիմքերը. «Քաղաքացիներն ապօրինաբար վերցրել են մասնավոր ընկերության գույքը: Դրանք անհրաժեշտ է վերադարձնել»:

09.27

Բաղրամյան պողոտայում ոստիկանները փորձում են բարիկադները քանդել: Ոստիկանները պահանջում են չխոչընդոտել աղբամանները տեղափոխելու գործընթացին. ցուցարարները չեն համաձայնվում 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ոստիկանները հայտարարել էին, որ «Սանիտեկ» ընկերության աղբամանները հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ

08.54

Հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում:

8.25

Մի ցուցարար բողոքում է, ասելով, որ իրեն Ազատության հրապարակից տարել են ոստիկանություն, և բաց են թողել միայն առավոտյան: Նա վստահեցնում է, որ ոստիկանության բաժանմունքում դեռ 5 հոգի էլ կա

8.20

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Սանիտեկ» ընկերության աղբամանները հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ և աղբամանները, որոնք արդեն մի քանի օր շարունակ ծառայում են որպես բարիկադներ քաղաքացիների համար, ենթակա են առգրավման:

 

«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին չխոչընդոտել աղբամանների առգրավմանը», - հայտարարում են ոստիկանության ներկայացուցիչները:




08.01

Լարված գիշերվանից հետո՝ լուսաբացը Բաղրամյան պողոտայում խաղաղ է