Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է.
16.01
Դավիթ Սանասարյանը կոչ արեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին միանալ հինգշաբթի օրը Ազատության հրապարակում կայանալիք հավաքին:
11.08
Դավիթ Սանասարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բարև բոլորին
Միանգամից ասեմ, որ լավ եմ և հացադուլիս միացած 4 երիտասարդները նույնպես լավ են և խաղաղ գիշեր ենք անցկացրել....
Դիմում եմ լրագրողներին
Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, որ ձեր հարցերը տաք 13:00-ին, և անհատական չմոտենաք, մենք էներգիա խնայելու կարիք ունենք
Կանխավ շնորհակալություն»
10.10
Դավիթ Սանասարյանը շարունակում է իր կողմից հայտարարված անժամկետ հացադուլը: Նշենք, որ, ըստ նրա, հացադուլը ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ՝ հանրությանը: Այս կերպ ակտիվիստը փորձում է ուշադրություն հրավիրել խնդրի վրա, որպեսզի մարդիկ գան Ազատության հրապարակ: