Մոսկվայի արևմուտքում մայրաքաղաքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանխել են հանցաշխարհի լիդերների հանդիպումը: Այս մասին գրում է «Прайм Крайм» գործակալությունը:

 

Անցկացված ոստիկանական գործողության արդյունքում Большая Филевская փողոցի վրա գտնվող հյուրանոցում 54-ամյա «օրենքով գող» Նուգզար Տորչինավայի գլխավորությամբ (մականունը՝ Տորչիկ)' բերման են ենթարկվել 6 հոգի:

 

Անձնական խուզարկությամ ընթացքում նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափի հերոին' ավելի քան 3 գրամ, ինչի համար նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

 

Նախկինում բազմիցս դատապարտված Տորչինավան վերջին անգամ նույնատիպ հանցագործության համար դատապարտվել է 2007 թվականին' 7 տարի ազատազրկման: Նա ազատ է արձակվել 2013 թվականի նոյեմբերին: Մի քանի ամիս անց «օրենքով գողին» հաջողվել է մնալ ստվերում, սակայն վերջերս նա սկսեց ակտիվ գործունեություն ծավալել, ինչի արդյունքում հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: