Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում տեղի է ունենում ՌԴ-ի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախկին նախարար Եվգենի Պրիմակովին հրաժեշտ տալու արարողությունը, ով վախճանվել է հունիսի 26-ին կյանքի 86-րդ տարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Դագաղի շուրջը կանգնած են պատվո պահակախմբի վաշտի զինվորները: Ներկա են քաղաքական գործչի ընտանիքի անդամները և մերձավորները: Դահլիճի պարագծով դրված են սգո ծաղկեպսակներ, այդ թվում՝ «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորներից, Մոսկվայի կառավարությունից, ՌԴ-ի պաշտպանության նախարարից, կառավարության աշխատակազմից: Նվագախումբը սգո երաժշտություն է նվագում:

 

Տաղանդավոր քաղաքական գործչին վերջին հրաժեշտը տալու եկածները կանգնում են երկար հերթի, նրանցից շատերն, ովքեր ներկա են Ռուսաստանի անկախ արտաքին քաղաքականության և բազմաբևեռ աշխարհի ռազմավարության հեղինակին հրաժեշտ տվողների մեջ, չեն կարողանում զսպել արցունքները: Հունիսի 29-ին քաղաքական գործչին կթաղեն Նովոդևիչիե գերեզմանոցում, Մոսկվայի Նովոդևիչիե վանքում հուղարկավորման կարգ կմատուցի Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: