Կանադայի իշխանություններն ընդլայնել են պատժամիջոցների ցուցակը' ընդդեմ Ռուսաստանի' դրանում ներառելով ՌԴ երեք քաղաքացու և 14 իրավաբանական անձանց: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարության մեջ ասվում է, որ հավելյալ պատժամիջոցները կապված են Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
«Սև ցուցակում» են հայտնվել Երիտասարդության եվրասիական միության ղեկավարներ Ալեքսանդր Դուգինը, Պավել Կանիշչևը և Անդրեյ Կովալենկոն:
Ցուցակի ընդլայնումն ազդել է նաև Marshall Capital Fund հիմնադրամի, «Գիշերային գայլեր» մոտոակումբի, «Գազպրոմ», «Գազպրոմնեվթ», «Տրանսնեվթ» ընկերությունների վրա: