«Սևիլիայի» ղեկավարությունը փորձում է փոխարինող գտնել «Միլան» գնացած Կարլոս Բակային: Ինչպես տեղեկացնում է Sky-ը, իսպանական ակումբը Դորտմունդի «Բորուսիային» առաջարկ է արել Չիրո Իմոբիլեին ձեռք բերելու վերաբերյալ:
Սակայն գերմանական կողմը չի համաձայնել ֆուտբոլիստին զիջել 10 մլն եվրոյի դիմաց: Բանակցությունները կշարունակվեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ Իմոբիլեն անցյալ տարի «Բորուսիա» է տեղափոխվել «Տորինոյից»' 19,4 մլն եվրոյի դիմաց:
Ֆուտբոլիստը մասնակցել է 24 խաղի և Գերմանիայի առաջնությունում հեղինակել է 3 գոլ: