ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 3-ին, ժամը 15.54-ին թիվ 20 Հատուկ ջրափրկարարական ջոկատի փրկարարը Սևանի թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս, նկատել է ջրահեղձվող քաղաքացու:

 

 

Ջրափրկարարը լճից դուրս է բերել Օ. Հ.-ին (ծնվ. 1998 թ.), ով տեղափոխվել է հանրային լողափի բուժկետ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն. առողջական վիճակը գնահատվել է բավարար, հոսպիտալացման կարիք չի առաջացել: