ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին հրամանագրեր է ստորագրել, որով նոր նախարարներ է նշանակել:
Համաձայն հրամանագրերի՝
Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար' ազատվելով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արամ Մխոյանը։
Լևոն Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար' ազատվելով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Սլավիկ Ասրյանը նշանակվել ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար' ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից։
Սպարտակ Թևոսյանը նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար' ազատվելով ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Հակոբ Ղահրամանյանը ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից:
Արտակ Բալայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ' ազատվելով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:
Արմինե Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանն ազատվել է ժամանակավորապես իրեն վերապահված ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումից։