Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի այլ հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Կարեն Շաքարյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար։