ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքն անվանել է բոլոր ժամանակների ամենահզոր պաշտպանական դաշինքը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:

 

 

«ՆԱՏՕ-ն բոլոր ժամանակների ամենահզոր պաշտպանական դաշինքն է»,- ասել է նա:

 

 

Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանը գնալով ավելի հաճախ է միջուկային զենքը հիշատակում որպես իր պաշտպանական ռազմավարության մաս:

 

 

«Մեր պատասխանը պաշտպանողական բնույթ ունի: Այն համամասնական է և համապատասխանում է միջազգային պայմանագրերին: Մենք արդեն բարձրացրել ենք մեր ուժերի մարտական պատրաստությունը: Մենք ուժեղացրել ենք ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան սահմաններին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

 

Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանն իրեն ագրեսիվ է պահում:

 

 

«ՆԱՏՕ-ն երբեք չի քնում և չի նիրհում»,- պատասխանել է նա այն դիտարկմանը, թե դաշինքը քնած հսկա է: