Սերբիան կպաշտպանի իր տարածքը՝ չանդամակցելով ոչ մի կարգի ռազմական դաշինքների: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ՏԱՍՍ-ի գլխաոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ կայացած առցանց ձեւաչափով հարցազրույցումը:

«Սերբիան երբեք չի գնա ՆԱՏՕ կամ ինչ-որ մի այլ ռազմական կառույց: Այն կլինի ինքնուրույն, անկախ, ազատ պետություն, որը ռազմական չեզոքության քաղաքականության կողմնակից է»,- ասել Է նա: