Ադրբեջանում կովերով բողոքի ակցիա է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Իմիշլիի շրջանի Արանլը գյուղի բնակիչները հուլիսի 4-ի առավոտյան, որպես բողոք, իրենց տավարը քշել են ոչ թե արոտավայրեր, այլ գյուղապետարանի շենքի դիմացի հրապարակ:

 

Գյուղացիները բողոքում են գյուղապետարանի կողմից հասարակական արոտավայրերը մասնավոր անձանց վաճառելու դեմ, որտեղ նրանք տարիներով արածացրել են իրենց անասուններին:

 

Գյուղացիները պնդում են, որ իրենց համար արոտատեղիների կորուստը սպառնում է տավարի կորստով, ինչն իրենց համար նշանակում է՝ կորցնել վաստակի միակ աղբյուրը:

 

Գյուղ են ժամանել շրջանի ոստիկանության եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Կովերով բողոքի ցույցը շարունակվում է: