Հռոմի Ֆրանցիսկոս պապն սկսել է իր մեկշաբաթյա առաքելական այցը Լատինական Ամերիկա: 13 ժամ տևած թռիչքից հետո տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին) քահանայապետը ժամանել է Էկվադորի մայրաքաղաք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Կիտոն նրա իններոդ արտասահմանյան ուխտագնացության առաջին փուլն է, ուխտագնացություն, որը կտևի մինչև հուլիսի 13-ը: Բացի դրանից, Հռոմի հովվապետը կայցելի նաև Բոլիվիա և Պարագվայ:
Ինչպես նշել է Վատիկանի ռադիոն, Էկվադորը համարվում է Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկիրը, և վերջինիս պատմությունը, ներառյալ հակամարտություններն ու դիկտատուրաները, կարևոր ֆոն կդառնա պապի ուղևորության համար: Կիտոյի փողոցներում իրավապահ մարմինները լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում՝ մայրաքաղաքի մի քանի շրջաններում հակակառավարական բազմահազարանոց ցույցերի պատճառով անվտանգության ապահովման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: