Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Կոսովո և արդեն իսկ այցելել Բանսկա վանական համալիր, որը տեղակայված է ինքնավարության հյուսիսում գտնվող նույնանուն քաղաքում:
Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, ավելացնելով, որ վանական համալիրի մոտ են ժամանել Բանսկայում ապրող 500 սերբեր: Նրանցից ոմանք հանդիպմանն իրենց հետ բերել են Սերբիայի և Տրեպչեի դրոշները, որի պատկանելությունը վիճարկում են պաշտոնական Բելգրադն ու Տիրանան:
Բանսկա վանական համալիրը Կոսովոյի ամենահին համալիրներից մեկն է: Այն կառուցվել է 14-րդ դարում:
Վուչիչի՝ Կոսովո այցի կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության մեծածավալ միջոցառումներ: Սադրանքների փորձեր դեռևս չեն գրանցվել:
Վուչիչը նախագահի պաշտոնում առաջին անգամ է ժամանում Կոսովո: Ավելի վաղ, նա այցելել է այստեղ որպես վարչապետ: Վուչիչի այցը Կոսովո տեղի է ունենում Կոսովսկա-Միտրովիցեյում Կոսովոյի սերբերի քաղաքական առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանության ֆոնին. դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին: Սպասվում է, որ Սերբիայի առաջնորդը կայցելի Կոսովսկա-Միտրովիցե, որտեղ ծաղիկներ կդնի Իվանովիչի սպանության վայրում և կհանդիպի քաղաքի բնակիչներին: Նաև Վուչիչը մտադիր է այցելել Լապպե-Սելո գյուղ, որը Կոսովոյի կենտրոնում սերբական անկլավն է: