Երեքշաբթի օրը Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ հետաձգում է իր պաշտոնական այցը դեպի ԱՄՆ, ինչպես նաև իր բողոքն է արտահայտել Օբամայի ադմինիստրացիային' կապված այդ երկրի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրեն, իր գլխավոր օգնականներին և Բրազիլիայի նավթային հսկա Petrobus-ին լրտեսելու համար:
Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են վատթարանում Վաշինգտոնի հարաբերությունները իր երբեմնի դաշնակիցների, այդ թվում' այնպիսի դաշնակցի հետ, ինչպիսին Եվրոպայում Գերմանիան է, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախկին աշխատակից' Էդվարդ Սնոուդենի կողմից արված մի շարք գաղտնազերծումների հետևանքով:
Հարկ է ընդգծել, որ Բրազիլիայի նախագահի այցը շատ կարևոր էր Վաշինգտոնի համար նաև նրանով, որ այն, լինելով Լատինական Ամերիկայի բնակչությամբ և տնտեսությամբ ամենամեծ պետությունը, առավել սերտ հարաբերություններ է հաստատում Չինաստանի հետ, որի արդյունքում' առևտրաշրջանառությունն այդ երկու երկրների միջև արդեն գերազանցում է Բրազիլիայի և ԱՄՆ-ի միջև առկա առևտրածրջանառության ծավալները, ինչը ԱՄՆ-ին չի կարող չմտահոգել: