ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հետաձգում է այցը Մեծ Բրիտանիա, հայտնել է բրիտանական Guardian հրատարակությունը՝ հղում անելով Մեյի անունը չհրապարակած խորհրդականին։
«Թրամյփը հեռախոսազրույցում Մեյին ասել է, որ չի ցանկանում պետական այցով ժամանել Բրիտանիա մինչև բրիտանական հասարակությունը հավանություն չտա ժամանելուն։ ԱՄՆ Նախագահն ասել է, որ չի ցանկանում ժամանել, եթե երկրում կարող են տեղի ունենալ զանգվածայաին բողոքներ։ Նա հետաձգել է այցը որոշ ժամանակով»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թերթի զրուցակիցը հստակեցրել է, որ Մեյի և Թրամփի հեռախոսազրույցը կայացել է «մի քանի շաբաթ առաջ», և նախագահի հարյատարարությունը «չափազանց զարմացրել է վարչապետին»։
Մեյը Թրամփին հրավիրել է պետական այցով ժամանել Մեծ Բրիտանիա Թրամփի այս տարվա հունվարին կայացած երդմնակալությունից լոթ օր հետո։Հրավերը հարուցել է բրիտանացի քաղաքական գործիչների և հասարակության դժգոհությունը, և Լոնդոնում տեղի է ունեցել Թրամփի քաղաքականության դեմ մի քանի զանգվածային ակցիա։