Շվեյցարիայի խորհրդարանը հետաձգել է սեպտեմբերի 23-24-ը նախատեսված ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այցը Կոնֆեդերացիա:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հայտնում է «Իտառ-Տասս»-ը: Ինչպես նշված է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում, նման որոշումն ընդունվել է «ներկայիս քաղաքական իրավիճակից» ելնելով: