Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հետաձգել Է մարտի 5-ին նշանակված այցը Կիեւ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

 

«Գերագույն ներկայացուցիչն այսօր Կիեւ չի մեկնում, որովհետեւ նա պետք Է մասնակցի Եվրահանձնաժողովի նիստին, որտեղ լուծվելու Է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը: Իսկ երեկոյան նա կուղեւորվի Փարիզ, որտեղ նույնպես միջազգային գործընկերների հետ կքննարկի Կիեւի իրադրությունը»,-ասել Է Կոսյանչիչը:

 

Էշթոնը մարտի 6-ին Բրյուսելում հանդիպում կունենա Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ եւ կմասնակցի Եվրամիության՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին, պատմել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղարը: «Ուստի Քեթրին Էշթոնի՝ Կիեւ առաջիկա այցի ամսաթիվը ներկայում դեռ որոշված չԷ»,-նշել Է Կոսյանչիչը: