Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Ավելի վաղ O Dia պարբերականը գրել էր, որ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է։ Չնայած նրան, որ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել, այն լայն տարածում գտավ համաշխարհային ԶԼՄ-ներում:
Ժաիր Բոլսոնարուն Ֆեյսբուքի իր էջում հերքել է այդ տեղեկությունը և նշել՝ «Մի՛ հավատացեք կեղծ լուրերին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով վարակվել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի հանրային հաղորդակցության քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենը, ինչից հետո նախագահը որոշել է թեստ հանձնել։
Մարտի 12-ին Բրազիլիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել էր 76-ի։ Հիվանդածության մեջ կասկածվում է 1427 մարդ։