ՔԿՀ-ի 33 աշխատակցի և 1 դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

 

Նա նշեց, որ հունիսի 16-ի դրությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի ծառայողների շրջանում կորոնավիրուս (COVID-19) է հայտնաբերվել և հաստատվել է 33 անձի մոտ։ Նրանցից 19-ն արդեն ապաքինվել և վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը։ Նավիկյանը հայտնեց նաև, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց շրջանում առկա է նման հիվանդությամբ 1 դատապարտյալ («Կոշ» ՔԿՀ), որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Նշենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան կենտրոն», «Կոշ», «Սևան», «Աբովյան», «Հրազդան», «Արմավիր» ՔԿՀ-ներում։