Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտում է այցն առաջին քրիստոնեական երկիր. եռօրյա հագեցած օրակարգը սպառված է, «Զվարթնոց» օդանավակայնում տեղի է ունենում Պապի ճանապարհման արարողությունը:

 

Սրբազան քահանայապետը և Հայոց Վեհափառ Հայրապետը հունիսի 26-ին այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ և դրանով ավարտել այցի պաշտոնական ծրագիրը: