Հուլիսի 8-ին, ժամը 03.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.37-ին, մարվել՝ 03.48-ին:

 

Պարզվել է, որ Ա.Խ.-ին պատկանող 21-րդ բնակարանում տեղի է ունեցել 3 կգ գազի բալոնի արտահոսք հրդեհի բռնկումով' այրվել է 9 ք.մ մանրահատակ, մեկ դուռ, մեկ ծալովի մահճակալ և անկողին: