Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 23:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 227 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Պարզվել է, որ բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: 24-ամյա Ա.Ս.-ն դեմքի եւ ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ (1-ին կարգի) եւ հոսպիտալացվել Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է արտահոսած գազը:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք եւ հոսանքազրկել բնակարանը: