Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 5/5 շենքի բակում գազի հոտ է տարածվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի բակում կայանված «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի 33 SR 761 պետհամարանիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Վ. Հ.) տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: