Հունվարի 10-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Վոլկսվագեն» մակնիշի 53ST333 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1977թ.) գազի արտահոսքը: