Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի ճանապարհին մարդատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Վազ 2107 մակնիշի 1360 պ/հ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 1-04 ծառայության աշխատակիցները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: