Հունիսի 23-ին, ժամը 02.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Տարոնց փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿԻԱ» մակնիշի 35 TS 636 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը: Գազատար խողովակը չի վնասվել, տուժածներ չկան: